Երիտասադական ԵԱ. Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում է
Գերծանր քաշային կարգում Հովհաննես Մաղաքյանը 3 հաղթանակ է գրանցել: Կիսաեզրափակչում նա 8:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Օնուր Ալկանօղլուի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:
Հաղթողի կոչման համար Մաղաքյանը գոտեմարտելու է Մագոմեդամին Դիբիռովի (Ռուսաստան) հետ:
Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) 2 հաղթանակ է տոնել, սակայն կիսաեզրափակչում զիջել է ու պայքարելու է բրոնզե մեդալի համար: