Կստեղծվի վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք
Նախարար Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում հնչած առաջարկները, մեկնաբանություններն ու նախաձեռնությունները հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքի։
Ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը եւ ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ, մեկուսացված վայր: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական անվտանգության ապահովման ժամանակակից չափանիշներին:
Ծրագիրը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության միջեւ եւ ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրներում: