Կուսումնասիրվի Արմավիրում կարկտահարության վնասի չափը
Նշելով, որ կարկուտից առավելապես տուժել է Արմավիրի մարզը, վարչապետը վնասի փոխհատուցմանն ուղղված հանձնարարական է տվել:
Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է, Արմավիրի մարզպետի հետ համատեղ, եռօրյա ժամկետում ուսումնասիրել վնասի չափն ու համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարության աշխատակազմ: