Ռազմական եւ արտակարգ դրությունները կհայտարարի կառավարությունը
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարում է նախագահը: Սակայն, 2015թ. ընդունված նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին, որով պայմանավորված՝ նախագահի որոշ գործառույթներ ու լիազորություններ, ինչպես օրինակ՝ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարումը, կվերապահվի կառավարությանը:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների դադարեցման օրը: