Արոնյանը շարունակում է փայլել Ստավանգերի մրցաշարում
Նա սեւ խաղաքարերով կարողացել է հաղթել Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան): Հավասարեցնելով դրությունը՝ Արոնյանն անցել է գրոհի ու ոչ մի շանս չի տվել մրցակցին: 41–րդ քայլին Կարյակինն ընդունել է պարտությունը:
Հայ գրոսմայստերը վաստակել է 5 միավոր ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթանում է Հիկարու Նակամուրան՝ 4,5 միավորով: