Ջուլֆալակյանն ամփոփել է Թբիլիսիի Գրան Պրին
Mediamax Sport-ի թղթակիցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել են լավ պատրաստված ըմբիշներ:
«Ուժեղ մասնակիցներ էին ժամանել Թբիլիսի, ու գոտեմարտերը տվեցին շատ պատասխաններ: Բնականաբար, որոշ ըմբիշներից գոհ եմ, որոշներից՝ ոչ այդքան: Կարեւորը, որ շատ տղաներ զգացին, որ մի բան է ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում, մի այլ բան՝ միջազգային մրցաշարում: Մինչեւ Աշխարհի առաջնություն դեռ ժամանակ կա, պետք է աշխատենք ուղղել բացթողումները, որպեսզի հնարավորինս լավ ելույթ ունենանք»,- նշել է Ջուլֆալակյանը:
Աշխարհի առաջնությունը կայանալու է օգոստոսին, մինչ այդ հունահռոմեականները մարզումներ կունենան տարբեր երկրներում, վերջին հավաքը նախատեսված է Երեւանում: