Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը
Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արեւային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանեւան համայնքում։
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանը կապահովի համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։
Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլեւ թույլ կտա համայնքին որոշակի միջոցներ տնտեսել եւ ուղղել դրանք այլ կարեւոր խնդիրների լուծմանը։
«Շրջակա միջավայրը մեզ համար կարեւորագույն արժեքներից է... Читать дальше...