Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Սասնա ծռերը» պետք է արդարացվեն․ հարցազրույց

Քանի դեռ քաղաքական գնահատականը չտրվեց, քանի դեռ լյուստրացիան չեղավ, պարզ է, որ վերցնելու են ու դատեն․․․

Օգոստոսի 12-ին մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազներն առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

«Սասնա ծռերի» մեղադրանքներն, ըստ էության, չեն փոխվել․ ապստամբները մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, պատանդ պահելով, հրազեն ու ռազմամթերք հափշտակելով։ Նրանցից Սմբատ Բարսեղյանն, ի թիվս վերը նշվածի, մեղադրվում է նաև ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության  մեջ։

Առաջադրված մեղադրանքներում «Սասնա ծռերի» անդամներն իրենց մեղավոր չեն ճանաչում և պնդում են, որ դատախազությունը, ինչպեսև նախկինում, իրենց արարքը դիտարկում է դրդապատճառներից և քաղաքական կոնտեքստից անջատ։ Նրանց փաստաբաններն ու աջակիցները վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած «ծռերը» ապստամբել են և պետք է արդարացվեն․ քննության առարկա պետք է դառնան բացառապես զոհվածների մահվան հանգամանքները։ Դատախազությունը իր հերթին հայտարարում է, որ առաջարկել է մեղսագրվող արարքների համար սահմանված նվազագույն պատժաչափը, իսկ ապստամբության մասին հայտարարությունները որակել որպես «օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություն»։

«Սասնա ծռերի» գործողության, դրա դրդապատճառների, նրանց արարքը պայմանավորած քաղաքական իրականության, ապստամբության իրավունքի, նախորդ կառավարմանը չտրված քաղաքական գնահատականի և նոր Հայաստանի հին սկզբունքների մասին զրուցեցինք իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ։

Հեռախոսազրույցի ձայնագրությունը՝

Epress.am Սասնա ծռերի դատավարության ու մեղադրանքի հետ կապված եմ զանգում։ Ձեր կարծիքով՝ դատախազության մեղադրանքն այս պարագայում որքանո՞վ է համաչափ։ Առհասարակ՝ ինչպե՞ս կարող ենք մոտենալ այս գործին։

Արթուր Սաքունց․ — Շատ լավ հարց է, թե ինչպես մոտենալ այդ գործին։ Մոտենալու համար երևի թե պետք է մի փոքր էլ անալոգիաներ անցկացնել, նաև՝ օրինակներ բերել, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե այս գործի նկատմամբ ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը։ 

Մի քանի օրինակ․ Ադոլֆ Հիտլերի դեմ մահափորձ իրականացրած գլխավոր շտաբի գնդապետ Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի կողմից կազմակերպված մահափորձից Հիտլերը չմահացավ, մահացան չորս այլ մարդիկ։ Նացիզմը պարտվեց ոչ միայն պատերազմում․ նացիզմի (ոչ թե առանձին պարագլուխների) դեմ նաև միջազգային դատավարություն իրականացվեց։ Նրանք որպես կազմակերպված խմբավորում, որը հստակ գաղափարախոսություն էր հռչակել, դատապարտվեցին։ Այսինքն՝ դատապարտվեց այդ կառավարման ոճը, կառավարման բնույթը, կառավարման հետևանքները, որոնք մարդկային կյանքեր էին զոհել։ Տարիներ անց ժողովրդավարական Գերմանիայում պատվո հուշատախտակ է ամրացվում ի պատիվ այդ գնդապետի, որը մահափորձի անմիջական իրականացնողն էր։ Շատ հետաքրքիր է՝ ինչ կարող էին այդ մասին ասել այն մարդկանց հարազատները, որոնք եղել են Հիտլերի կողքին և, ցավոք սրտի կամ ավելի ճիշտ՝ հանգամանքների բերումով, զոհվել են։ Չգիտեմ։ Բոլոր դեպքերում, երբ նացիզմը՝ որպես կառավարման ձև դատապարտվում է, դա ստեղծում է այն հիմքը, որի հիման վրա վերագնահատում է կատարվում՝ գործողությունների, արարքների, երևույթների։ 

Առավել քան վստահ եմ՝ Սասնա ծռերը, որոնք գրավեցին ՊՊԾ գունդը, և այդ գրավման ընթացքում, ցավոք սրտի, եղան զոհեր, եթե նրանց բոլորին գնդակահարեին՝ նրանք հերոսացվելու էին որպես բռնապետության դեմ դուրս եկած մարտիկներ։ Ես միշտ՝ և՛ այն ժամանակ, և՛ հիմա,  չեմ համարել Սասնա ծռերին քաղաքական գործիչներ, որովհետև զենքը քաղաքական գործիք չէ, բայց որ նրանք ապստամբել են․․․ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ժամանակվա իշխանությունը, կառավարումը զանգվածաբար և անպատիժ խախտում էր մարդու իրավունքները, և ստեղծում այն մթնոլորտը, որ իր իշխանության կասեցման համար նման մեթոդները, այսինքն՝ զինված մեթոդները, դառնում էին լեգիտիմ։ 

Կառավարման ոճը կարող է բերել նման դրսևորումների և այդ դրսևորումները հետևանք են հենց բռնապետական կառավարման։ Սա շատ անկյունաքարային հարց է։ Սասնա ծռերը չեն գնացել կողոպտելու ինչ-որ բանկ, չեն գնացել կենցաղային մակարդակում մեկի տունը թալանելու՝ զինված հարձակման միջոցով։ Դա եղել է ակնհայտ ընդվզում տիրող կառավարմանը։ Սա է հարցը։ Եվ այդ ընթացքում, նորից եմ կրկնում, եղել են մարդկային զոհեր, ինչն, իհարկե, ցավալի է, և պետք է ցավել դրա համար, բայց այդ զոհերը ․․․ծառայում էին մի համակարգում, որը բռնություն է կիրառել քաղքացիական ակտիվիստների նկատմամբ, քաղաքական ընդդիմության նկատմամբ, ապահովել է պետության զավթումը որպես համակարգ։ Պետության զավթումը իրականացնողների գործողությունները ապահովող կառույցը նույնպես մեղսակից է։ 

Մեկ օրինակ էլ բերեմ՝ Ֆրանսիական դիմադրության շարժումը։ Վիշի կառավարությունը ֆրանսիական օրինական կառավարություն էր։ Ճիշտ է՝ որոշակի համաձայնության էր գնացել նացիստական Գերմանիայի հետ, բայց ֆրանսիական կառավարություն էր։ Ֆրանսիական դիմադրության ներկայացուցիչները ֆրանսիական Վիշի կառավարության տեսանկյունից ահաբեկիչներ էին, պարտիզաններ, որոնց կարող էին ձերբակալել, գնդակահարել այն ժամանակվա օրենքներով։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին հարուցվում է քրեական գործ դիմադրության մարտիկների նկատմամբ, որոնք ապօրինի զենք են վերցրել, ապօրինի զենք են կրել, նաև գործողություններ են կատարել, որոնց հետևանքով պաշտոնատար անձինք են մահացել, և այդ քրեական գործը շարունակվում է նացիզմի պարտությունից հետո՝ Ֆրանսիայում նոր հանրապետության ժամանակ։ Ես չգիտեմ, արդյո՞ք նման բան հնարավոր է։ 

Կամ Միսաք Մանուշյանը՝ դիմադրության հերոս, որին Ֆրանսիան իր ազգային հերոսն է համարում, Վիշի կառավարության համար նա ահաբեկիչ է, բայց ժողովրդավարական Ֆրանսիայի համար՝ ահաբեկիչ չէ։

—  Քաղաքական ահաբեկչությունը գրեթե միշտ այդ ապստամբության տարրն ունի իր մեջ, շատ հաճախ ունի, չէ՞: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս  ենք տարանջատում ահաբեկչությունը ապստամբությունից։

Սաքունց․ — Ես ահաբեկչություն բառը չեմ [օգտագործել]։ …Միջոցները նույնն են։ Ապստամբության կարգավիճակը որոշվում է կառավարման բնույթով։ Ժողովրդավարական, իրավունքի գերակայության պետությունում երաշխավորված են իրավունքների պաշտպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը՝ իշխանության տարանջատման և փոխզտման սկզբունքի շնորհիվ, իրավունքի գերակայության սկզբունքի շնորհիվ, որը կոչվում է դատական անկախություն։ Եթե սա ապահովված չէ, ուրեմն՝ երաշխավորված է մարդու իրավունքների շարունակական և անպատիժ խախտումը։ Ինչո՞ւ անպատիժ։ Որովհետև խախտված իրավունքի վերականգնման համար երաշխավորված անկախ դատարան գոյություն չունի։ 

Մուսոլինին շատ հետաքրքիր խոսք ուներ․ «Օրենքը աշխատում է միայն հակառակորդների դեմ, յուրայինների համար՝ չէ»: Համակարգն ինքն է որոշում՝ ով է յուրային, ով է հակառակորդ, չէ՞։ Ընտրովի արդարադատության այս սկզբունքը գործում է: Եվ ստեղծում է այն պայմանները, որ․․․ դրա դեմ գործողությունը, այդ կառավարման բնույթի դեմ, կոչվում է ապստամբություն։ Սա շատ էական տարբերություն է։ 

Բրեյվիկը Նորվեգիայում գնդակահարեց 70 մարդու։ Նա ուներ գաղափարը, չէ՞, որ [իշխող] քաղաքական ուժը կողմ է միգրանտների ընդունմանը Նորվեգիայում, ինքը` դեմ է։ Դա ահաբեկչություն էր ժողովրդավարական արժեքների դեմ։ 

Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության նախագահը գնդապետ [Շտաուֆենբերգի] հուշատախտակի մոտ շատ կարևոր խոսքեր ասաց։ Կա Գերմանիա, որը նացիզմ է ապրել, որը պետական ահաբեկչության մի ամբողջ արհավիրք է ապրել։ Այդ գնդապետն իր հայացքներով․․․ վերջին հաշվով՝ նա նացիստական զինված ուժերի գլխավոր շտաբի փոխգնդապետ էր։ Գուցեև ժողովրդավարական արժեքների կրողը չէր, բայց իր գործողությունը ուղղված էր ազատության և իրավունքի վերականգնմանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդուն դատապարտեին, որ գիտեք՝ չորս մարդիկ, որոնք Հիտլերի բունկերում կամ այդ շտաբում էին, մահացել են, զոհվել են այդ ռումբի պայթյունից և, հետևաբար, նա մարդասպան է։ Օրինակի համար եմ ասում։ 

Մենք պետք է ընդունենք, որ կա՛մ հեղափոխություն է եղել, կա՛մ հեղափոխություն չի եղել։ Շատ կարևոր է կոնտեքստը, շատ կարևոր է իրավիճակը, շարժառիթը։ Շարժառիթները շատ կարևոր են։ Շարժառիթները անձնական մակարդակում չեն։

— Բայց այս գործը չի քննվում Ազգային ժողովում, որպեսզի քաղաքական գնահատականի արժանանա։ Այն քննվում է դատարանում։ Որքանո՞վ է հայաստանյան օրենսդրությունը ունակ հաշվի առնել այդ քաղաքական կոնտեքստը։ Թե՞ դրանք զուտ քաղաքական գնահատականներ են, քաղաքական մեկնաբանություններ, որոնք դատարանների կողքով են անցնում։ 

Սաքունց․ —  Այդ մասին բազմիցս այն ժամանակ էլ էինք ահազանգում, զգուշացնում, ասում, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունվել է որպես հանձնարարություն անդամ պետություններին, իր նախաբանի երրորդ պարբերության մեջ ուղղակի ամրագրում է, որ – սա շատ կարևոր է – պետությունը չպե՛տք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների այնպիսի խախտումների, որ դրանց դեմ դուրս գալու միակ միջոցը լինի ընդվզումը, ապստամբելը։ Սա անկյունաքարային է։ 

Ոչ մի օրենսդրության մեջ՝ ժողովրդավարական պետության, չի կարող լինել քաղաքական բանտարկյալ կամ հետապնդում քաղաքական հայացքների համար հասկացությունը։ Չկա։ Խորհրդային միությունում կար հակասովետական ագիտացիա, պրոպագանդա հոդվածը՝ մաքուր քաղաքական բան էր։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Հիմա հարգի չէ ասել «գիտեք, ես դիկտատոր եմ»։ Նույնիսկ ամենածայրահեղ բռնապետները փորձում են հանդես գալ որպես ժողովրդավարներ։ Նկարագրելու, հանդես գալու այդ բառապաշարն այլևս ընդունելի չէ։ Իհարկե գործողություններն ու բնույթը, բառապաշարը խիստ տարբեր են։

Այդ տեսակետից է, որ մենք գտնում ենք՝ Ազգային ժողովի կողմից պետք է տրվի քաղաքական գնահատական նախորդ կառավարմանը և կառավարման այդ ժամանակահատվածին։ Դա կլիներ այն իրավական հիմքը, որը իրավական տեսակետից կդիտարկվեր որպես «նոր հանգամանք»։ Նոր հանգամանքը իրավական հասկացություն է, որը որոշիչ ազդեցություն է ունենում քրեական գործի ընթացքի վրա։ Սա մեկ։ 

Ռոբին Հուդին դատում էին գողության համար։ Թագավորական կամ իմպերատորական Անգլիայի օրենսդրությամբ, նաև՝ ժամանակակից Անգլիայի օրենսդրությամբ գողությունը դատապարտելի է։ Շատ կարևոր է այստեղ գործողության մոտիվը։ Եվ այդ մոտիվի բովանդակությունը պայմանավորված է տվյալ պահին կառավարման բնույթով նաև։ Սրան շատ քիչ է ուշադրություն դարձվում։ Սա կարող է ունենալ մեղմացուցիչ, խստացնող կամ արդարացնող նշանակություն։ 

Երբ մենք ասում ենք՝ վեթինգ, նկատի ունենք, որ պետությն զավթման ժամանակ ձևավորված դատաիրավական համակարգը – դա վերացական խոսքեր չեն, դրանք կոնկրոտ որոշումներ են, գործողություններ են – իրականացրել է պետության զավթումն ապահովող գործողություններ, որոշումներ, քրեական գործերի հարուցումներ, քրեական գործերի քննություններ։ Եվ նրանք հիմա շարունակում են գործել։ Ի՞նչ եք ուզում։ Ինչ գիտեն՝ դա են անում։

— Սասնա ծռերը, համենայն դեպս՝ նրանց պաշտպանները, պնդում են, որ ընդունելի են բացառապես երեք ոստիկանների սպանությանը առընչվող մեղադրանքները (աև հայտարարում են, որ նրանց սպանության հանգամանքները պատշաճ չեն քննվել դատարանի և նախաքննություն իրականացնող մարմնի կողմից), իսկ մնացած մեղսագրվող արարքները ապստամբության ներքո պետք է դիտարկվեն․․․

Սաքունց․ — Ես չեմ ուզում խորանալ իրավաբանական ինչ-որ քննարկումների մեջ։ Ես ուղղակի ուզում եմ շատ պարզ հարց տալ։ Երբ Գերմանիան դատում էր Սողոմոն Թեհլերյանին,  գերմանական դատարանը, այն պետության դատարանը, որը դաշնակից էր Օսմանյան Թուրքիային, որն իրականացրել էր Ցեղասպանությունը՝ ըստ էթնիկ պատկանելիության մարդկանց զանգվածային ոչնչացումը կամ գործողությունները, որոնց հետևանքով այդ մարդիկ ոչնչացել են․․․ Սողոմոն Թեհլերյանը մի հետաքրքիր արտահայտություն է անում, ասում է․ «Այո, մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ Երբ ես նշում եմ շարժառիթներ հասկացությունը, նկատի ունեմ այս հանգամանքը։ Այո, գործողության հետևանքով մարդ է սպանվել, բայց ինքը մարդասպան չէ։ Դատարանն արդարացնում է։ Ես ձեզ վստահեցնում եմ հիմա էլ պետք է արդարացնի։ 

Նելսոն Մանդելան երկու փուլ է ունեցել իր պայքարում․ զինված պայքարի փուլ և, որպես զուտ միայն քաղաքական ընդդիմության, առանց զենքի պայքարի փուլ։ Զինված պայքարի փուլում զոհվել են մարդիկ։ Նելսոն Մանդելային դատապարտել էին, նա ազատազրկված էր։ Բայց կարևորն այն է, որ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց ապարտհեյդի ռեժիմի ավարտից հետո՝ այն մարդկանց պահանջով, որոնց հարազատները եղել են ապարտհեյդի ռեժիմի ծառայողները և ինչ-ինչ ծառայություններ են կատարել, այն պատճառով, որ նրանք էլ են զոհեր։ 

Ես պարզ եմ ասում։ Տեսեք՝ աչքներիս առաջ Բելառուսում ՕՄՈՆ-ը, որը ուժ է կիրառում, բռնություններ, խայտառակ բռնություններ, որը այդ բռնապետական, պետությունը զավթած ռեժիմի սպասարկողն է․․․եթե նրանցից որևիցե մեկը որևիցե ցուցարարի կողմից վնասվի, կամ՝ Աստված ոչ անի, մահանա, հիմա նրա նկատմամբ քրեական գործ են հարուցելու, չէ՞։ Եթե իշխանությունը փոխվի, այդ քրեական գործը պետք է շարունակվի՞։ Աբսուրդ։ Աբսո՛ւրդ։ 

Կյանքի իրավունքը թանկ է, կարևոր իրավունքներից մեկն է։ Խոսքը վերաբերվում է պետության կողմից կյանքի իրավունքի պահպանմանը։ Քաղաքացին չէ կյանքի իրավունքի և առհասարակ մարդու իրավունքների երաշխավորը, այլ՝ իշխանությունը։ Եվ եթե այն քաղաքացուն հասցնում է այնպիսի վիճակի, որ իր իրավունքները խախտվում են, հետապնդվում է, նա սեփականազրկվում է, ունեզրկվում է, տագնապի մեջ է շարունակաբար ապրում,  արժանապատվությունը շարունակաբար նսեմացվում է, և եթե այդ մարդն ընդվզում է կատարում, որի հետևանքով կարող են լինել զոհեր․․․ իհարկե՝ կարող է ռեժիմը դատել, բայց երբ ես ասում եմ շարժառիթ․․․ 

Մարդիկ ինքնահրկիզվում են անարդարությունից։ Այն, ինչ եղավ Թունիսում։ Բայց մարդիկ էլ կան, որ չեն գնում ինքնահրկիզման ճանապարհով, այլ գնում են ընդվզման, ապստամբության ճանապարհով՝ անարդարության դեմ։ Այդպես եղավ Լիբիայում։ 

Խնդիրը նրանում է, որ հասարակական հյուսվածքները աղճատվում են հենց բռնապետական կառավարման հետևանքով, որը թույլ չի տալիս, չի երաշխավորում արժանապատվության խնդիրների լուծման հնարավորություն։ Այս առումով իրավական համակարգերը, իրավական մոտեցումները նույնպես  բովանդակային տեսանկյունից խեղաթյուրում են, աղճատում։ 

Հիմա մարդկանց մտածելակերպերն էլ, մոտեցումն էլ փոխվել է․․․չեն էլ հասկանում, վերջին հաշվով, շատերը մոռանում են՝ ինչ է եղել։ Կոնտեքստը չեն պատկերացնում, որը լիովին կբացահայտվեր, երբ քաղաքական գնահատականը տրվեր։ Քանի դեռ քաղաքական գնահատականը չտրվեց, քանի դեռ լյուստրացիան չեղավ, պարզ է, որ վերցնելու են ու դատեն։ 

Պատժիչ մոտեցումը չի կարող կիրառելի լինել բռնապետության դեմ ընդվզում կատարող անձի նկատմամբ ժողովրդավարական պետությունում։ Վե՛րջ։ 

Սրանից հետո թե իրավաբանական տուռնիկ են թռնում, թե ակրոբատ են անում, թե ինչ են անում․․․ Ասում եմ՝ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում։ Դուք լրիվ արժեզրկում եք ամեն ինչ, հավասարացնում եք։

Նույնիսկ Անգլիան Անգլիա է, վարչապետը ստիպված իռլանդական ապստամբական բանակը, որը, իհարկե, ահաբեկչական էր, բայց ահաբեկչական էր այնքանով, որքանով Անգլիան Հյուսիսային Իռլանդիայում չէր ապահովում, չէր երաշխավորում մարդու իրավունքները։ Վարչապետը ստիպված էր նրանց ճանաչել ռազմագերի բանտում։ Այո՛, ճանաչել է։ Եվ դրանից հետո հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն․ իռլանդական ապստամբական հանրապետական բանակի ներկայացուցիչներն անցան պառլամենտ։ Նրանց բոլորին չհետապնդեցին։

Ամեն մեկը [Հայաստանում] յուրովի է տարել, այո։ Բայց տագնապած, որ ամեն պահի կարող են գալ, հետևալ, ազատազրկեն և այլն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ [Բանտում] Վարդգես Գասպարիի կողքը քրեականների էին մտցրել, որ բռնություն գործադրեն։ Մնացածները հաշտվել էին։ Հիմա կարող է ասեն՝ «մենակ Վարդգես Գասպարիի նկատմամբ է եղել», որովհետև դա է փաստագրված։ Ո՛չ։ Բոլորի նկատմամբ է եղել։ Քրեականներին օգտագործել են քաղաքական գործիչների դեմ։ Ահավոր բան էր։ Իհարկե, հիմա էլ կան տենդենցներ։ Ռեֆորմներ չանելը, արմատական փոփոխության բացակայությունը վտանգի զգացում է առաջացնում, որ կարող է կրկնվել։

Օգոստոսի 12-ին մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազները առաջարկեցին 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի 6 ամսվա, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին՝ 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման:

Ոստիկանների սպանությունից բացի՝ մնացած մեղադրանքները «Սասնա ծռերը» որակում են որպես քաղաքական։ Ինչ վերաբերում է ոստիկանների մահվան հանգամանքներին՝ նրանց սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլանյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը բազմիցս նշել է, որ անցած երեք տարիների ընթացքում դատարանը հանգամանքների պատշաճ քննություն չի իրականացրել։ Փաստաբանի պնդում է, որ զոհված երեք ոստիկաններից երկուսի՝ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն, կան վկայություններ, որ նրանց սպանել են հե՛նց ոստիկանները։ Այս հանգամանքին դատարանն այդպես էլ չի անդրադարձել։

Ինչ վերաբերում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությանը, փաստաբանը նշում է, որ Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդում վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։ Նրա մահվան հանգամանքները ևս պատշաճորեն չեն քննվել։

Զոհված ոստիկանների հարազատներից ոմանք բողոքում են՝ պահանջելով ապստամբների նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ։ Ոմանք լռում են։ Իսկ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը համակարծիք է ծռերի հետ․ նա պնդում է, որ իր որդուն սպանել են ոչ թե ապստամբները, այլ ոստիկանները։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

На следующей неделе в Архангельске стартует межрегиональный фестиваль «Сияние»



Жизнь

Армянские ковры Арцаха (Карабаха) с уникальным орнаментом представлены как «генетический код» Азербайджана - сайт monumentwatch




Українські новини

Досвідчені садівники обирають великі технічні горщики для своїх рослин і квітів



Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 308,9 тысячи детей в Московской области получают единое пособие



Game News

Concord is skipping free-to-play and pulling a Helldivers 2 instead: $40 for the full game with all 16 heroes at launch



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд выдал проактивно 3,2 млн сертификатов на материнский капитал



News Every Day

Max free trial returns just in time for House of the Dragon season 2 this week



Блоги

«Школа вожатых» прошла в школе №7 в Реутове



Москва

Власти Финляндии боятся появления нового маршрута мигрантов через РФ в Европу



VK Fest

VK Fest в Красноярске принял 19 тысяч гостей



Москва

Песков сообщил, что Путин 11 июня проведет встречу с главой МИД Турции Фиданом



ATP

Глава ATP вручил Яннику Синнеру награду первой ракетки мира



Москва

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»



Газпром

«Газпром-Медиа Холдинг» при поддержке ПАО «Газпром» организует мультиформатный фестиваль в честь Дня России  



Симферополь

Выставка-галерея «России славной имена»



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд выдал проактивно 3,2 млн сертификатов на материнский капитал



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН: сенсация о прогнозах направит Америку и Европу творить добро?!



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Кубань вошла в топ-10 регионов с наибольшими эффектами от реализации проектов до 2035 года





Путин в России и мире
Москва

Было две даты переворота: Хазин рассказал о провале бунта элиты против Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Саксофонист Бутман нашел плюсы в отмене русской культуры за рубежом



Москва

Суд заочно приговорил бывшего адвоката Новикова к 8,5 года колонии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net