Արթուր Մեսչյանը էլ Երևանի գլխավոր ճարտարապետը չէ
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հոկտեմբերի 23-ին: Որպես ճարտարապետ հայտնի է Մատենադարանի նոր մասնաշենքի․․․
Արթուր Մեսչյանն այլևս Երևանի գլխավոր ճարտարապետը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում», – գրել է քաղաքապետը և շնորհակալություն հայտնել «ավագ ընկերոջը» համատեղ աշխատանքի համար:
Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի…
Gepostet von Hayk Marutyan am Montag, 17. August 2020
Հիշեցնենք, որ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հոկտեմբերի 23-ին: Որպես ճարտապարապետ հայտնի է Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծմամբ: