Ղարաբաղի ոստիկանությունը խափանել է հրաժարականների պահանջով ակցիան
Սակայն բողոքի մասնակիցները, որոնց ուժի գործադրմամբ են մտցրել ոստիկանական մեքենա, նշում են․․․
Փետրվարի 20-ին Ղարաբաղում ոստիկանները բերման են ենթարկել հրաժարականների պահանջով և անարդար ընտրությունների դեմ անկացվող ակցիայի մասնակիցներին։ Ուժայիններն, սակայն, չկարողացան բացատրել՝ ինչո՞ւ են մարդկանց բաժին բերել։
Artsakh1.am Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, որում Ստեփանակերտի փողոցներով երթևեկող մարդիկ պահանջում են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանության պետ Լևոն Մնացականյանի հրաժարականները։
Բարձրախոսով կոչ է արվում նաև թույլ չտալ նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին մասնակցել կայանալիք ընտրություններին։
Տեսանյութը վերնագրված է «Արցախում սկսվել է նոր ՇԱՐԺՈՒՄ անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ»:
Արցախում սկսվել է նոր ՇԱՐԺՈՒՄ անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ
Արցախում սկսվել է նոր ՇԱՐԺՈՒՄ անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ:Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՀհ Գլխավոր Դատախազություն
Gepostet von Artsakh1.am am Donnerstag, 20. Februar 2020
Ղարաբաղի ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ 18:55-ին բերման է ենթարկվել ութ քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես՝ 3 ժամ անց, ազատ են արձակվել: Հարուցվել է վարչական վարույթ, ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:
Սակայն բողոքի մասնակիցները, որոնց ուժի գործադրմամբ են մտցրել ոստիկանական մեքենա, նշում են, որ ոստիկանների գործողություններին չէին դիմադրում, սակայն ունեն իրե՛նց պահանջը և ցանկանում են իմանալ՝ ինչո՞ւ էին իրենց բերման ենթարկել։ Սակայն հարցը մնաց անպատասխան։