Կարեն Կարապետյանը կմեկնի Վրաստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: