Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցման նախագիծ կմշակվի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցման ծրագրի նախագիծ:
Այդ նպատակով գյուղնախարարին հանձնարարվել է նաեւ 15-օրյա ժամկետում հանդիպումներ կազմակերպել Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները: