Վրաստանում հնարավոր է՝ կրճատվի նախարարների թիվը
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառել երկրի կառավարության կազմի կրճատման հնարավորությունը:
Ինչպես հայտնում է Newsgeorgia.ge-ն, ավելի վաղ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն առաջարկել էր կիսով չափ կրճատել կառավարության կազմը՝ վերացնելով մի շարք նախարարություններ եւ պետնախարարների պաշտոններ:
Նրա խոսքով՝ այդ քայլը կնպատի պետական ծախսերի կրճատմանը:
«Ապագայում հնարավոր է՝ կառավարության որոշակի օպտիմալացում: Բայց դրա համար պետք է վերլուծել ու իրական գնահատական տալ իրավիճակին, որում մենք հայտնվել ենք»,- ասել է Կախա Կալաձեն ճեպազրույցի ժամանակ:
Ներկայում Վրաստանի կառավարության կազմում կա 16 նախարար եւ երեք պետնախարար: