Հայաստանում «գրեթե չկան» մրցունակ խոշոր ընկերություններ
Եվրասիական տարածաշրջանում Հայաստանի, Բելառուսի ու Ղրղըզստանի ընկերությունների ներդրումները եզակի են ու փոքրածավալ:
Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի «ԵՏՄ եւ Եվրասիա մայր ցամաքի երկրներ. ուղիղ ներդրումների դիտարկում եւ վերլուծություն» զեկույցում:
«Դա բացատրվում է նրանով, որ թվարկած պետությունների տնտեսություններում գրեթե չկան մրցակցային առավելություններ ունեցող խոշոր ընկերություններ, որոնք կարող են ամրագրվել արտասահմանյան երկրների շուկաներում», - ասվում է զեկույցում: