«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կկրկնապատկի դեպի Երեւան չվերթները
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (МАУ) 2016թ. ամռանը կկրկնապատկի դեպի Երեւան իրականացվող չվերթների թիվը:
Ինչպես հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն այժմ Երեւանի ուղղությամբ կատարում է օրական մեկ չվերթ:
Ակնկալվում է, որ 2016թ. հուլիսի 15-ից ավիաընկերությունն օրական կկատարի երկու չվերթ:
Քննարկվում է նաեւ ուկրաինական մեկ այլ` Yan Air ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա: