Առէկսիմբանկը եւ «Վեգա»-ն ամանորյա ակցիա են գործարկել
Նոյեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ «Վեգա» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են ամանորյա ակցիա` «Բումերանգ»:
Առէկսիմբանում նշել են, որ բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «Վեգա Գրուպ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի եւ 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում:
Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5000 դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն:
Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքով` 5000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս:
«Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետեւյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է եւ գործում է հետագա բոլոր գնումների դեպքում»,- նշել է Ելենա Մարկովան:
Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում: