$50 մլն՝ ՀՀ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաոստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ՝ նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի $50 մլն, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թթ.:
«Նոր վարկային ծրագրի նպատակն է ընտրված շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհի միջոցով բարելավել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:
Ծրագիրը կհամաֆինանսավորի ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով $10 մլն: