Ավիավթարից մահացել է Բրազիլիայի գերագույն դատարանի դատավորը
![Ավիավթարից մահացել է Բրազիլիայի գերագույն դատարանի դատավորը](https://gdb.rferl.org/5D1A7E5F-3588-4BA7-AF6D-2AECD9A7F944_cx2_cy0_cw98_w800_h450.jpg)
Ռիո դե Ժանեյրոյում ավիավթարից մահացել է Բրազիլիայի գերագույն դատարանի դատավոր Թեոդոր Զավասկին, ով համակարգում էր երկրում գլխավոր հակակոռուպցիոն հետաքննությունը, փոխանցում է AP-ը։
Զավասկին մասնակցել է բրազիլական պետական նավթագազային Petrobas ընկերությունում կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործընթացներին։ Նա, մասնավորապես, պատասխանատու էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահներ Լուիս Լուլա դա Սիլվայի և Դիլմա Ռուսեֆի գործերի համար։