Մեքսիկան արտահանձնեց Չապո Գուսմանին ԱՄՆ-ին
![Մեքսիկան արտահանձնեց Չապո Գուսմանին ԱՄՆ-ին](https://gdb.rferl.org/40C1B239-8B78-430A-8F23-A9CA8C3A7B13_cx0_cy11_cw0_w800_h450.jpg)
Թմրանյութերի վաճառքով զբաղվող համաշխարհային ամենախոշոր հանցախմբերից մեկի ղեկավար Չապո Գուսմանը Մեքսիկայից արտահանձնվեց ԱՄՆ։
Գուսմանը, ով նախկինում երկու անգամ փախուստի է դիմել մեքսիկական խիստ ռեժիմի բանտերից, դատարանի առջև կկանգնի Նյու Յորքում:
ԱՄՆ վեց նահանգների դաշնային դատախազությունները նրան մեղադրանք են առաջադրել թմրանյութերի վաճառքի, սպանությունների և փողերի լվացման հոդվածներով։