ԻՊ զինյալները Պալմիրայում հուշարձաններ են ավերել. SANA
![ԻՊ զինյալները Պալմիրայում հուշարձաններ են ավերել. SANA](https://gdb.rferl.org/E41282B9-5783-44AA-8B29-7F92AF99E7F2_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալները հնագույն Պալմիրա քաղաքում ավերել են աշխարհահռչակ Տետրապիլոն ճարտարապետական համալիրը և հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:
Ավերածությունների փաստը հաստատել է նաև երկրի հնագիտական հուշարձանների պահպանման գործակալության ղեկավար Մահմուն Աբդուլքարիմը: Վկայակոչելով տեղական աղբյուրները՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ: