Այսօր Դոնալդ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
Դա տեղի կունենա Վաշինգտոնում տեղական ժամանակով կեսօրին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 9-ին:
Ընտրյալ նախագահը երդումը կարտասանի Ներկայացուցիչների տան և Սենատի համալիրի՝ Կապիտոլիումի աստիճաններին, որտեղ արդեն պատրաստ է հանդիսավոր արարողության հարթակը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ է ընտրվել անցյալ տարվա նոյեմբերի 8-ին՝ հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:
Մանրամասները տե՛ս այստեղ