Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 50 անգամ․ ՊԲ
գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է բանակի հաղորդագրությունում: