Յուրի Լուժկովը հիվանդանոց է տեղափոխվել
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը շտապ հոսպիտալացվել է: Բժիշկները Լուժկովին դուրս են բերել կլինիկական մահվան վիճակից և պայքարում են նրա կյանքի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:
Միևնույն ժամանակ Լուժկովի մամուլի խոսնակ Գենադի Տերեբկովը գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ որևէ հոսպիտալացում չի եղել:
Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1992 -2010 թվականներին: Նա 80 տարեկան է: