Դե Միստուրան հաստատեց Սիրիայի հարցով բանակցությունները վերսկսելու մտադրությունը
![Դե Միստուրան հաստատեց Սիրիայի հարցով բանակցությունները վերսկսելու մտադրությունը](https://gdb.rferl.org/D7FEFC7B-15EE-4AD5-84CF-B6C045B52575_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հաստատել է իր պլանները՝ փետրվարի 8-ից հակամարտության կարգավորման շուրջ միջսիրիական բանակցությունները վերսկսելու մասին: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2328 բանաձևը, ինչպես հայտարարել է նա, խթան է դարձել քաղաքական գործընթացը վերսկսելու համար:
«Մենք ծրագրում ենք վերսկսել միջսիրիական քաղաքական գործընթացը փետրվարի 8-ին Ժնևում», - հայտարարել դը Միստուրան: