ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ
![ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ](http://gdb.rferl.org/DBA0F4A7-EA4F-4AAD-B085-DA18FB82C9EA_cx0_cy2_cw0_w800_h450.png)
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, երեկ չհայտարարված, մոնիթորինգային այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:
Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: