Եվրոպոլ․ ԻՊ-ը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, բայց Եվրոպայում լուրջ վտանգ է մնում բնակչության համար
![Եվրոպոլ․ ԻՊ-ը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, բայց Եվրոպայում լուրջ վտանգ է մնում բնակչության համար](http://gdb.rferl.org/0FFA1796-054D-4A7C-A4F5-4B0139010382_cx0_cy7_cw0_w800_h450.jpg)
«Ւսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, սակայն Եվրոպայում շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել բնակչության համար: Այս մասին ասվում է Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ ԻՊ-ը Բելգիայի և Ֆրանսիայի ահաբեկչությունները համարում է «հաջողված», այդպիսով՝ Եվրոպայում այլ խոշոր ահաբեկչություններ իրականացնելու վտանգը պահպանվում է և արդիական է բոլոր այն երկրներում, որոնք ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ:
Եվրոպոլը ենթադրում է, որ Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դիրքերի թուլացումը իսլամիստներին կստիպի հայրենիք վերադառնալ: