Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Դադարեցվել է 2015թ․ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերով 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

Դադարեցվել է 2015թ․ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերով 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված «բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում» որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015 թվականի հունվարի 15-ին` ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել է ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել են տարբեր միջադեպեր. խաթարվել է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը, տարբեր առարկաներ նետվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցվել է քրեական գործ, նախնական ապացույցների հիման վրա 19 անձ ներգրավվել որպես մեղադրյալ՝ խուլիգանություն կատարելու համար։ Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է մեծաքանակ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որն ընդգրկել է շուրջ 112 մետր տարածք, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և դրանք, ինչպես նաև դեպքի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների տեսագրությունները ենթարկվել զննության, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր, դատապայթունատեխնիկական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր, ինչպես նաև՝ դատահողագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Հարցաքննվել են 100-ից ավելի անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, Գ. Նժդեհի փողոցի շրջակայքում տեղակայված շենքերի բնակիչները, հավաքի մասնակիցներ։ Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որին միացել են նաև տուժողների հոգեհանգստին մասնակից անձինք և պահանջել Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վ. Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, որի ժամանակ էլ առանձին մասնակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել տարբեր առարկաներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել նաև խուլիգանության հանցակազմի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները։ 2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով ՎԴ-ն արձանագրել է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը և, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, արձանագրվել է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով:

Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար:

Ա. Խաչատրյանի գործով որոշման մեջ ՎԴ-ն նշել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն: Ըստ ՎԴ-ի՝ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որի հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը, խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը և այլն: Միաժամանկ, ՎԴ-ն ընդգծել է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Ապա նաև գտել, որ երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո, մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից և քրեական գործով կատարված նախաքննությամբ հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցների վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու, ինչպես նաև յուրաքանչյուր ապացույցը վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում քննիչը պարզել է, որ քրեական գործով ներգրավված անձանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, որի պայմաններում անհրաժեշտ է մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։

Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրանց մասով վարույթը կարճել»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Над Соловьёво поднят российский флаг, штурмовые группы ВС России замечены на окраинах Архангельского



Мода

585*ЗОЛОТОЙ» дарит украшения за установку мобильного приложения




Українські новини

Охорона і Безпека це ОіБ: замовляй охорону в Києві та Харькові



Новости 24 часа

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Game News

Here's what god rolls you should be farming for Destiny 2: Into the Light's Brave Arsenal weapon set



Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



News Every Day

As residents complain of strong odors, Carroll officials pass moratorium on DAF storage



Происшествия

Военные следователи провели очередной рейд по бывшим мигрантам в городе Армянске Республики Крым



Москва

Домодедовские спортсменки завоевали золото и серебро Чемпионата Европы по бокс



Валерий Гергиев

Оркестр Мариинского театра под управлением Валерия Гергиева выступил в Нижнем Новгороде



Москва

«Деньги обесценятся уже точно»: эксперт назвал сроки обвала сбережений



WTA

Мирра Андреева установила новый рекорд на турнирах WTA-1000



Москва

Что можно отметить в этот день



Казахстан

Новый транспортный хаб начали строить Казахстан, РФ и Китай



Симферополь

Литературно-поэтический час «Ушла на фронт ещё девчонкой...»



Москва

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Москва

Собянин: в Москве начался сезон фонтанов



Москва

Андрей Воробьев: «День добрых дел» объединил учащихся Подмосковья



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве в парке нашли труп мужчины





Путин в России и мире
Москва

Politico: Россия проиграет войну с НАТО, предупреждает Польша (Topmember)


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Тимати высмеял Джигана: "Не собьется, будет уже круто"



Москва

Собянин поздравил работников скорой помощи с профессиональным праздником

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net