Իրաքի բանակը մուտք է գործել Մոսուլի արվարձաններից մեկը
![Իրաքի բանակը մուտք է գործել Մոսուլի արվարձաններից մեկը](http://gdb.rferl.org/063E9780-26FE-4714-8B36-9E15D7900ECB_w800_h450.jpg)
Reuters գործակալության տեղեկություններով, Իրաքի կառավարական զորքերը այսօր ընդհուպ մոտեցել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլին:
Կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Մոսուլի արևելյան արվարձան` Ալ-Քարամա:
Կառավարական զորքերը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ հարձակումը վերսկսեցին այսօր առավոտյան` եռօրյա դադարից հետո: Իրաքի զինված ուժերի, քրդական ստորաբաժանումների և շիա աշխարհազորայինների համատեղ լայնածավալ հարձակումը Մոսուլի ուղղությամբ մեկնարկել է հոկտեմբերի 17-ին: