ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան ռմբահարումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան ռմբահարումը: Մամուլի համար այսօր տարածված հաղորդագրությունում ընդգծված է դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիության սկզբունքը:
Դամասկոսում նախօրեին ականանետից գնդակոծվել էր Ռուսաստանի դեսպանատան շենքը: Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ ականները արձակվել են զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ջոբար թաղամասից:
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկել էր Հալեպում գտնվող զինված ընդդիմությանը դասել «Իսլամական պետության» ծայրահեղ խմբավորումների շարքին: