Միջազգային քննչական խումբ․ 2014-ին «Բոինգ»-ը Ուկրաինայի արևելքում ոչնչացրել են ռուս անջատականները
Միջազգային քննչական խումբը այսօր Հոլանդիայում՝ Նիուվեգեն քաղաքում հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ» օդանավը Ուկրաինայի արևելքում «Բուկ» հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները, ովքեր հրթիռն արձակել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքից: Այդ մասին ասել է Հոլանդիայի գլխավոր դատախազ, քննիչների միջազգային խմբի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեն:
Նա նշել է, որ այս գործով որոշ հայտնի տեղեկություններ դեռևս հրապարակման ենթակա չեն: «Բուկ» համալիրը Ռուսաստանից է բերվել Ուկրաինա և հաջորդ օրը վերադարձվել է Ռուսաստան:
Օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները: