ՊՆ մամուլի խոսնակ․ «Իսկանդեր» համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին
![ՊՆ մամուլի խոսնակ․ «Իսկանդեր» համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին](http://gdb.rferl.org/35C5B6F2-C4F8-469B-B3EF-E179E0BFC35E_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Այսօր Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ սպառազինությունը, ներառյալ հեռահար «Իսկանդեր» հրթիռային համալիրները, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգերը, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն «Ինֆաունա» կայանները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայաստանի 2016թ․ զորահանդեսին և ընդհանրապես՝ այլ զորահանդեսներում ցուցադրված տեխնիկան պատկանում է Հայաստանի զինված ուժերին»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ ներառյալ «Իսկանդեր» հրթիռային համալիրները: