Մեծ զորահանդեսներ Իրանում՝ նվիրված Իրաքի հետ պատերազմի մեկնարկի 36-րդ տարելիցին
![Մեծ զորահանդեսներ Իրանում՝ նվիրված Իրաքի հետ պատերազմի մեկնարկի 36-րդ տարելիցին](http://gdb.rferl.org/8179438F-169E-4202-8B0E-C504924EF0B1_cx0_cy8_cw0_w800_h450.jpg)
Իրանի Զինված ուժերն այսօր Թեհրանում մեծ զորահանդես են անցկացրել` նվիրված Իրաքի հետ պատերազմի մեկնարկի 36-րդ տարելիցին:
Զորահանդեսի ընթացքում Իսլամական Հանրապետության բանակը մի շարք նոր զինատեսակներ է ցուցադրել, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Տ-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը:
Թեհրանի զորահանդեսին զուգահեռ Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել Իրանի ռազմածովային ուժերի զորահանդեսը, որին մասնակցել է շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա: