Սիրիական բանակն ու դաշնակիցները գրավել են Հալեպի կարևոր շրջաններից մեկը
Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները ամբողջությամբ գրավել են Հալեպի Ռամուսա շրջանը, ինչի արդյունքում ապստամբները հայտնվել են շրջափակման մեջ, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ հաղորդում են սիրիական իշխանամետ լրատվամիջոցները:
Հալեպը առանցքային նշանակություն ունի ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրան աջակցող Իրաքի, Լիբանանի, Իրանի հեղափոխության պահապանների և Ռուսաստանի օդուժի, այնպես էլ Ասադի դեմ պայքարի դուրս եկած սուննի ապստամբների համար:
Սիրիայում հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, տեղահան էլ եղել շուրջ 11 միլիոն մարդ՝ Սիրիայի բնակչության կեսը: