Բայդենը Մոսկվային և Կիևին զսպվածության կոչ է անում
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներին զսպվածության կոչ է ուղղել:
Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնչեցրած հայտարարություններից մեկ օր անց, որոնցում նա նշել էր, թե չի բացառում, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում իրականացնի Ուկրաինա:
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ, որի ընթացքում նշել է. - «Միացյալ Նահանգները հստակ ուղերձ են հղել Մոսկվային, որ աշխարհը հետևում է [զարգացումներին] և ընդգծում է իրավիճակի հանդարտեցման անհրաժեշտությունը»: