Հրազդանում մարդիկ ստիպված ապրում են դեռ 88-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շենքում
«Պատի ճեղքերն այնքան են մեծացել, որ կենդանիներ են ներս մտնում»,- դժգոհում են Հրազդանի «Միկրոշրջան» թաղամասի վթարային շենքի բնակիչները՝ հավելելով, թե շենքից ամեն օր քարեր են թափվում, քնում ու արթնանում են հերթապահելով։