Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե երկիրը կրոնական սահմանադրության կարիք ունի
Թուրքական խորհրդարանի խոսնակ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Իսմայիլ Ղահրամանը կոչ է արել գործող աշխարհիկ սահմանադրությունը փոխարինել կրոնականի:
«Մենք մահմեդական երկիր ենք, համապատասխանաբար՝ պետք է ունենանք կրոնական սահմանադրություն»,- հայտարարել է Ղահրամանին Ստամբուլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս են հանդես եկել նման առաջարկով՝ փոխել 1982 թվականի նոյեմբերին ընդունված Մայր օրենքը, որում բացակայում է կրոնական տարրը:
Ընդդիմությունը քննադատում է իշխող կուսակցության այս հայտարարությունները:
«Մերձավոր Արևելքում տիրող քաոսը հետևանքն է կրոնը քաղաքականություն դարձնող անձանց գործունեության, ինչպես դուք եք ցանկանում անել», - Թվիթերյան իր էջում արձագանքել է ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: