Նալբանդյանը և Լավրովը հեռախոսով քննարկել են կրակի դադարեցման ռեժիմի պահպանման խնդիրները
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների և հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման խնդիրների մասին», - ասված է հաղորդագրությունում: