Ադրբեջանցի իրավապաշտպան ազատ արձակվեց
![Ադրբեջանցի իրավապաշտպան ազատ արձակվեց](http://gdb.rferl.org/A2C05431-7076-4034-B073-3E5C286BDB1E_cx1_cy2_cw50_w800_h450.jpg)
Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն ազատ արձակվեց։
Բաքվի Գերագույն դատարանն այսօր որոշում կայացրեց Ինթիգամ Ալիևի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել պայմանական ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով։
«Գերագույն դատարանը վճռել է անհապաղ ազատ արձակել 2014 թվականի օգոստոսից բանտում գտնվող Ալիևին», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանից հայտնել է Ալիևի պաշտպանը։
Բաքվի դատարանը 2015 թվականի ապրիլին Ինթիգամ Ալիևին դատապարտեց 7.5 տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքի չարաշահման համար։
Ինքը Ալիևը համարում է, որ իրեն դատել են ընդդեմ Ադրբեջանի Եվրադատարան ուղարկած ավելի քան 200 գանգատների պատճառով։