Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
![Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին](http://gdb.rferl.org/A2649B4C-F8AB-491A-BB0C-DBE0DDBAAE43_cx0_cy0_cw65_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: