Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու: Այս մասին գրել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով Բլումբերգի մերձավոր շրջապատի անանուն աղբյուրներին:
Թերթի համաձայն, Բլումբերգը իր խորհրդականներին հանձնարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ նախընտրական ռազմավարություն մշակել: New York Times-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը Բլումբերգը կկայացնի մինչև մարտի սկիզբը: