Խուզարկություններ Խոդորկովսկու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում
Ռուսաստանի քննչական կոմիտեն մի շարք խուզարկություններ է կատարել Կրեմլի քննադատ, ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու բարեգործական հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում:
«Բաց Ռուսաստան» հիմնադրամն այսօր հայտարարել է, որ աշխատակիցների բնակարանների խուզարկությունները իրավապահները պատճառաբանել են Խոդորկովսկու դեմ հարուցված քրեական գործով:
Քննչական կոմիտեն հաստատել է այդ տեղեկությունը:
Շուրջ տասն օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն տասը տարի բանտում անցկացրած Խոդորկովսկուն մեղադրում է 90-ականների վերջին սիբիրյան Նեֆտեյուգանսկ քաղաքում կատարված մի շարք սպանություններ կազմակերպելու մեջ:
Մանրամասները՝ քիչ անց