Իրանում բանտարկվել է Washington Post-ի թղթակիցը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Washington Post-ին երկու տարի թղթակցած Ջեյսոն Ռեզայան դատապարտվել է ազատազրկման:
Վկայակոչելով IRNA գործակալությանը՝ France-Presse - ը հաղորդում է, որ արդարադատության նախարարության խոսնակը չի հստակեցրել լրագրողի պատժաչափը:
39-ամյա Ջեյսոն Ռեզայանին Իրանի իշխանությունները կալանավորել էին անցյալ տարի՝ լրտեսության մեղադրանքով: Միացյալ Նահանգները պարբերաբար պահանջել է ազատ արձակել լրագրողին: