Մահացածի հարազատները մեղադրում են «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկներին
Շաբաթներ առաջ հիվանդանոցում մահացած 70-ամյա Ռոլանդ Զոհրաբյանի հարազատները պնդում են, որ նրան մահվան են հասցրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկները, որոնք 13 օր հիվանդին պահելուց հետո դուրս են գրել առանց հստակ ախտորոշման: