Ադրբեջանի դատախազությունը խուզարկել է լրագրող Իսլամ Շախալիզաձեի բնակարանը
Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախզության ծանր հանցագործությունների գլխավոր վաչությունը խուզարկություն է կատարել «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրող Իսլամ Շախալիզաձեի բնակարանում: Լրագրողը խուզարկության պահին տանի չի եղել:
Ավելի քան երեք ժամ տևած խուզարկությունից հետո վարչության աշխատակիցները առգրավել են լրագրողի համակարգիչը, տեսախցիկը, հիշողության քարտը, բարձրախոսը, հեռախոսը և փաստաթղթերը: «Մնացած բոլոր իրերս ցրել են սենյակով մեկ: Խուզարկության ժամանակ տանը եղել է իմ գործընկերը՝ Օրխան Ռուստամաձեն: Նրան տարել են հարցաքննության: Հարցրել են Meydan TV-ի գործունեության, Մինգեչաուր քաղաքում տեղի ունեցած դեպքերի և իմ գործունեության մասին», - ասել է լրագրողը՝ նշելով, որ ընկերոջ միջոցով իրեն վաղն առավոտյան հրավիրել են վարչություն:
Ավելի վաղ խուզարկություն էր իրականացվել լրագրող Ջավիդ Աբդուլաևայի բնակարանում: Նա համագործակցում է Meydan TV-ի հետ: