ԶՈՒ ավիացիայի վարչության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
Օգոստոսի 27-ից 29-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին մասնակցելու նպատակով Մոսկվա են գործուղվել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ներկայացուցիչները:
Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: