Հյուսիսային Կորեան սեփական ժամային գոտին է սահմանել
Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է օգոստոսի 15- ից սկսած սեփական ժամային գոտին սահմանելու մասին, որը Փհենյանի ներկայիս ժամանակից ետ կլինի 30 րոպեով:
Այս մասին հաղորդում է CNN- ը, հիշեցնելով, որ այդ օրը ԿԺԴՀ- ում նշում են որպես Ճապոնիայի տիրապետությունից ազատագրման օր: Նոր ժամային գոտին համապատասխանում է Ճապոնիայի կողմից գաղութացվելուն նախորդած շրջանում գործող ժամային գոտուն:
«Ճապոնացի դաժան իմպերիալիստները, ի թիվս ժամանակին կատարած աններելի հանցագործությունների, նաև Կորեային զրկել են իր սովորական ժամանակից»,- ըստ CNN- ի, հաղորդել է ԿԺԴՀ- ի պաշտոնական աղբյուրը: