Նադեժդա Սավչենկոն դիմել է Բան Կի-մունին
Ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ խնդրելով միջամտություն դատավարությունը Մոսկվա տեղափոխելու հարցով:
Սավչենկոյի գործը ներկայումս Ռոստովի մարզի դատարանի Դոնեցկի նստավայրում է:
Դոնեցկը ռուսական զենքերի և անջատականների տեղակայման գլխավոր կենտրոնն է:
Նադեժդա Սավչենկոն, ըստ նրա փաստաբանի կայքում հրապարակված նամակի, Բան Կի-մունին մտավախություն է հայտնել, որ Դոնեցկում կարող են վտանգներ լինել՝ կապված իր ընտանիքի անդամների հետ, որոնք մտադիր են մասնակցել դատավարությանը:
Նադեժդա Սավչենկոյին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: