ՌԴ-ն նախատեսում է այս տարի կտրուկ ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա
Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, եվրոպական երկրներին համոզելու ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ԱՄՆ ջանքերին, Ռուսաստանն այս տարի նախատեսում է արտահանել ռեկորդային ծավալի բնական գազ։ Ռուս գործարարները և կառավարության պաշտոնյաները հոկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել են, որ ռուսական գազի արտահանումն այս տարի կարող է գերազանցել 200 միլիարդ խորանարդ մետրը՝ գերազանցելով անցյալ տարվա ռեկորդային 194 միլիարդ խորանարդ մետրը: Եվրոպան շարունակում է մնալ ռուսական գազի ամենամեծ սպառողը... Читать дальше...