Վեհափառ Հայրապետը դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների շրջափակման մեջ հայտնված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ «Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները», ֊ նաև հայտարարել է Տեր Վահրամ Մելիքյանը։ Այսօր Վեհափառ Հայրապետի ուխտի էր մեկնել Գնդեվանք... Читать дальше...