Ներդրումների արդյունքում հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման ծախսերի մինչև 60 տոկոսը․ փոխնախարար
Հայաստանյան բազմաբնակարան շենքերում անհրաժեշտ ներդրումների արդյունքում հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման ու հովացման ծախսերի մինչև 60 տոկոսը: Այդ մասին հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը այսօր առավոտյան Երևանում մեկնարկած «Եվրամիությունը էներգետիկայի համար» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում: Համաժողովի նպատակն է՝ «վերհանել Հայաստանի շենքերի ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների և ներդրումների համար գերակայությունները»... Читать дальше...